11.03.2013|
19:07
«Հայաստանում, երևի, ամենափորձառու հացադուլավորն եմ, բայց այն արդարացված եմ համարում մի պարագայում` եթե մարդը ծայրահեղ վիճակում է և պայքարի այլ ձև չունի»,- անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, irates.am-ին ասաց քաղաքագետ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, հավելելով, որ Հովհաննիսյանը պայքարի հազար ձև ունի, ուստի նման քաղաքական «մեթոդն» անընդունելի է: Ըստ Սուրենյանցի` Հովհաննիսյանն այս քայլին է դիմել, քանի որ կողքից մշտապես ասել են, թե պայքարը կոշտ չէ: